Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել հարատև խաղաղության հաստատման ջանքերին


Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել հարատև խաղաղության հաստատման ջանքերին
Մայիս 8 17:18 2024

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում է Հունգարիա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը։

Կայացել է համապարփակ քննարկում և փաստաթղթերի ստորագրում Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ՝ ի շարունակություն 2023թ. հոկտեմբերին Հունգարիայի նախարարի՝ Երևան կատարած այցի: Ի թիվս այլ հարցերի, ձեռք է բերվել պայմանավորվածություն երկու մայրաքաղաքներում հիմնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանությունների մակարդակով:

հանդիպումներ փոխվարչապետ Ժոլտ Շեյմենի և Ազգային ժողովի նախագահի տեղական Իշտվան Յակաբի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր:

Տարածաշրջանային հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում կայունության և հարատև խաղաղության հաստատման ջանքերին, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին: