Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան


Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն այսօր Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան
Մայիս 8 10:13 2024

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիների երթն այսօր՝ ժամը 13:00-ին, Չարենցավանից կուղևորվի դեպի Աբովյան։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին երթի մասնակիցները կլինեն Երևանում։

«Մեր երթն անմահության ճանապարհն է։  Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին արդեն հաղթել է դուխին»,-ասել է Սրբազան հայրը։