Ջուր չի լինելու


Ջուր չի լինելու
Մայիս 7 15:30 2024

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, մայիսի 8-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Հանրապետություն, Կոմիտասի, Ավ. Իսահակյան, Տ.Պետրոսյան, Թամանյան, Ավետիսյան, Նալբանդյան, Մ.Մաշտոցի, Վ.Տերյան, Ե.Չարենցի, Լերմոնտովի, Մուրացանի փողոցների և իրենց նրբանցքների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: