Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»


Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
Ապրիլ 27 09:17 2024

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները:

Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել:

Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի:

Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 04․ 24 թ համարում։