«Հայացքով հետևում էր, թե ովքեր էին իրեն ճշմարտությունն ասում իր ամուսնու մասին»


«Հայացքով հետևում էր, թե ովքեր էին իրեն ճշմարտությունն ասում իր ամուսնու մասին»
Ապրիլ 24 20:23 2024

Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը

Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է չարախնդալու, կամ գնացել է ընտանիքով բյուջեի հաշվին զբոսնելու...։  Այս ոգով։

Այսօր, ապրիլի 24-ին Փաշինյանի կինը Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր էր գնացել թիկնապահներով, ոչ ծաղկավոր զգեստով՝ ինչպես նախորդ անգամ, ու իրենց ընտանիքի փոքրի հետ։ 

Թե ինչու էր տարել երեխային հետը, հարցեր առաջացրեց, որոնք սակայն պատասխաններ ունեին։ Ասենք՝ այդպես իրեն ապահովելու համար՝ շրջապատի բարոյականության ու երեխասիրության վրա հույս դրած, թեև՝ իր անվտանգությունը ապահովելու համար թիկնապահների պակաս էլ չկար։ 

Անմար կրակի մոտ Փաշինյանի կնոջն ասացին այն, ինչ սկզբունքորեն պարզ էր բոլորին՝ «նիկոլ ցեղասպան», «նիկոլ հողատու»։ Տեսախցիկները երկար նկարահանեցին ամոթալի պահը, որից միայն Փաշինյանի աղջիկը զգացվեց թերևս՝ Աննա Հակոբյանը կամ ժպտում էր, կամ հոգոց հանում «astvac im minchev erb» կարգի, կամ այրում էր խոճոռ հայացքով դիմացիններին։ Նաև՝ հայացքով հետևում էր, թե ովքեր էին իրեն ճշմարտությունն ասում իր ամուսնու մասին։

Երևի հետո «քո հետևից էլ կգան» փաշինյանյան հայտնի խոսքի և գործի մոտիվներով։

Սրան հետևեցին սոցցանցերի համոզմունքը, որ Փաշինյանը մուռ կհանի՝ էլ ավելի կհանձնի ՀՀ-ից, էլ ավելի դաժան կձերբակալեն իրեն չհավանողներին,  էլ ավելի ցինիկ կպատասխանի իրեն հասու բեմերից։ 

Ինչու է տարել Փաշինյանի կինը երեխային, արդյո՞ք չէր սպասում թթու ու ճիշտ խոսք, ինչ են ասում իրար «ցեղասպան նիկոլի» կինն ու դուստը՝ ևս քննարկվեց։ 

Ու ես հանդիպեցի ամենախոր վերլուծությանը այս «դեպքի»։

-Պապային ինչու՞ են ասում դավաճան։ Քե՞զ ա դավաճանել։
-Չէ, քեզ։ 

Ավելին՝ սկզբնաղբյուրում