Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ»


Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ»
Մայիս 4 17:42 2024

Այսօր Գյումրիում ողբերգական հրդեհից մահացած անչափահաս քույրերը, «Հրապարակի» տեղեկություններով, ընդամենը մի քանի ամիս է, ինչ մանկատնից տեղափոխվել էին ծնողների մոտ։ Դեպքի պահին 3 չափահաս է տանը եղել, որոնք կարողացել են փրկվել, փրկվել է նաև անչափահա 7 տարեկան տղան, իսկ 3 և 4 տարեկան քույրերին, դժբախտաբար, փրկել չի հաջողվել։

Նշենք նաև, որ մեծահասակներին բժշկական օգնություն տրամադրելու կարիք չի եղել, քանի որ լուրջ այրվածքներ չեն ունեցել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ողբերգական դեպք էր տեղի ունեցել Գյումրիում։ Հրշեջները ահազանգի հիման վրա մեկնել են Մատնիշյան փողոց, որտեղ ամբողջությամբ այրվել է մի տուն։ Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են 3 և 4 տարեկան երեխաների դիեր։ Շիրակի մարզի դատախազությունում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։