ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ «Բեսպրեդելի» ավարտը նա տեսնում է նրանում, որ նույն տավուշցիները պետք է ուրախանան, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է և ասեն «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք»:
Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրում, որ 50 մետր այն կողմ կանգնած ադրբեջանցին հանգիստ կարող է անել այն, ինչ արեց Արցախում՝ էթնիկ զտման ենթարկելով և դատարկելով սահմանամերձ գյուղերը: Հիշեցնենք, որ ի տարբերություն Փաշինյանի խաղաղասիրության՝ ադրբեջանցիների ռազմատենչ ու սպառնալից հռետորաբանությունը չի թուլանում:
Վարչապետի թիմակիցներն էլ են գտնում, որ հայի համար որովայնը լցնելը շատ ավելի կարևոր է, քան անվտանգությունը: Պատգամավոր Գուրգեն Արսենյանը ուրախ է այն մտքից, որ հայ-թուրքական սահմանը բացվելու դեպքում կկարողանանք այս երկրի հետ առևտուր անել:
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն էլ հանրությանը ավետել է, որ խաղաղության դարաշրջանի բացումից հետո Ադրբեջանից գազ կգնի, բենզինն էլ ավելի էժան կներկրվի:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ դեռ պատգամավոր եղած ժամանակ բոլորիս համոզում էր, որ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման և մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման:
Ավելին՝ սկզբնաղբյուրում