Դաժան սպանություն Արագածոտնում․ 70-ամյա տղամարդուն խեղդամահ են արել


Դաժան սպանություն Արագածոտնում․ 70-ամյա տղամարդուն խեղդամահ են արել
Ապրիլ 10 21:12 2024

Երեկ՝ ապրիլի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 08։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկի տանը մահացած քաղաքացի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,   նշված տան նախասհրահի հատակին հայտնաբերվել է նույն տան բնակիչ 70-ամյա Դ․ Օ․-ի դին։ 
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դեմքի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ, իսկ սենյակի հատակին հայտնաբերվել են արնանման հետքեր։

«Սպանություն» հատկանիշներով  նախաձեռնվել է քրեական վարույթ։
 
Նշված արարքը կատարելու կասկածանքով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վ․ Ա-ն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը խեղդամահ է արել Դ․ Օ․-ին։