Վթար՝ Մխչյանում․ բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Kia Optima»-ն, «Ford»-ն և «Opel»-ը. կա վիրավոր


Վթար՝ Մխչյանում․ բախվել են «Toyota Land Cruiser»-ը, «Kia Optima»-ն, «Ford»-ն և «Opel»-ը. կա վիրավոր
Ապրիլ 3 16:37 2024

Երեկ՝ ապրիլի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մխչյան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Արտակ Արշակյանի վարած «Opel Astra», 30-ամյա Սևակ Սարգսյանի վարած «Kia Optima», 47-ամյա Սարգիս Միրոյանի վարած «Toyota Land Cruiser» և 41- ամյա Սարգիս Մանվելյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Միրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները:

 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։