Երևանում փոսային նորոգման աշխատանքներն են մեկնարկում․ քաղաքապետարանից խնդրում են զգոն լինել


Երևանում փոսային նորոգման աշխատանքներն են մեկնարկում․ քաղաքապետարանից խնդրում են զգոն լինել
Մարտ 26 19:53 2024

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնում է․ 

«Սիրելի երևանցիներ, հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում եմ, որ 27.03.2024թ-ից մեկնարկում է Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները:

 

Հրատապությունից ելնելով աշխատանքները իրականացվելու են նաև գիշերային ժամերին, ուստի ճանապարհային երթևեկության, ինչպես նաև աշխատանքները իրականացնող անձանց անվտանգության ապահովման նպատակով խնդրում ենք վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոները և լինել առավել զգոն:

Միաժամանակ հայտնում եմ, որ փոսային նորոգման աշխատանքները կատարվելու են հետևյալ պարբերականությամբ՝ 1 օր երթևեկելի մասի վնասված ծածկի կտրում, 1 օր ասֆալտբետոնե նոր ծածկի տեղադրում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»։