«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան


«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան
Ապրիլ 27 17:01 2024

Մի խումբ ազատամարտիկներ տավուշցիների կողքին են, նրանց դիրքորոշումն է՝ «սահմանազատման» այս անօրինական գործընթացը պետք է կասեցվի։

 

«Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է։  

 

Ուրախ եմ, որ մարտական այս տղաները՝ հազար ու մի դժվարություն տեսած, կյանքի ու մահի արանքում գտնված, ընկերներ հայրենիքին ընծայած՝ այստեղ են։

 

Իրենք ամեն ինչ տեսել են․ արյուն ու արցունք են տեսել, դառնություն են տեսել, նրանց ձգտումն է՝ պատվի ու անունի վերականգնումը մեր կյանքում»,- այս առնչությամբ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

 

Տեսանյութը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շաարժման էջից