Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը ԱՄՆ քաղաքացի է


Զինված ավազակային հարձակում՝ Երևանում. տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Մարտ 21 14:17 2024

Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա: 

Ինչպես հայտնում է Shamhsyan.com-ը, հարձակվողը քաղաքացուց հափշտակել է գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում են: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։