Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան


Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար. Արսեն Բաբայան
Ապրիլ 29 15:50 2024

Արթուր Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքար, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստին։

«Գլխավոր դատախազին բերել նստացրել են հանձնաժողովի նիստում և քաղաքական իշխանության կարկառուն (ամենատխրահռչակներից գլխավորը) ներկայացուցիչներից մեկը ցուցումներ է տալիս, թե քրեական վարույթը ինչ ուղղությամբ պիտի շարունակվի և որ վարկածը պիտի հաստատվի:
 
Սա ուղիղ, բացահայտ և ցինիկ միջամտություն է քրեական վարույթին:
 
Գլխավոր դատախազն էլ փոխարեն սաստի այդ տխրահռչակի զառանցանքը՝ բացատրելով, որ չի կարելի միջամտել, այն էլ այսքան բացահայտ ու ցինիկաբար, շնորհակալություն է հայտնում...
 
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը»,- Facebook-ում գրել է Բաբայանը։