Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում հայ ըմբիշները երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել:
75 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Կարապետ Չալյանը, ով եզրափակչում 2:1 հաշվով առավելության է հասել լեհ ըմբիշ Արկադիուշ Կուլինյացի նկատմամբ:
85 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մաքսիմ Մանուկյանը: Հայ մարզիկը եզրափակչում հաղթել է Հունգարիան ներկայացնող Էրիկ Սզիլվասիին (4:2) :
71 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Ռաֆայել Ալեքսանյանը, ով բրոնզե մեդալի համար պայքարում մաքուր հաղթանակ է գրանցել Մոհամեդ Զարոուրիի (Ֆրանսիա) դեմ գոտեմարտում (10:4) :
Վաղը մրցասպարեզ դուրս կգան 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն ու 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը:










