«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է»․ Սերգեյ Լազարևը կատարել է «Ճերմակ գիշեր» երգի հայերեն տարբերակը (տեսանյութ)


«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է»․ Սերգեյ Լազարևը կատարել է «Ճերմակ գիշեր» երգի հայերեն տարբերակը (տեսանյութ)
Մարտ 16 20:13 2024

 

Թինա Կանդելակին հրապարակել է «Ճերմակ գիշեր» հայտնի երգի հայերեն տարբերակը՝ Սերգեյ Լազարևի կատարմամբ։

«Ընկերներ, հիշու՞մ եք «Ճերմակ գիշեր» հիանալի երգը, որը մի շարք մեկնաբանությունների ենթարկվեց և նորից լեգենդ դարձավ «Տղայի խոսքը» («Слово пацана») սերիալի շնորհիվ։

Ինձ թվում էր, որ կանգ առնելու կարիք չկա ու անպայման պետք է հնչի նաև հայերեն։ Ինչո՞ւ։ Մի հարցրեք։ Որոշեցինք՝ արեցինք»,– գրել է հայկական արմատներով հեռուստահաղորդավարուհին:

«Սիրելի հայեր, ամեն ինչ ձեզ համար է» ,– հավելել է նա։

Կանդելակին նաև կոչ է արել երգն ուղարկել Քիմ Քարդաշյանին՝ այն «վիրուսային» դարձնելու համար։