Կիրկորովը պատմել է, թե ինչպես են իրեն խանգարել Պուգաչովայի հետ սիրով զբաղվելիս


Կիրկորովը պատմել է, թե ինչպես են իրեն խանգարել Պուգաչովայի հետ սիրով զբաղվելիս
Մարտ 11 22:05 2024

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը հայտնվել է «Ի՞նչ է եղել հետո» շոուի չթողարկված դրվագում, որը հրապարակվել է «VKontakte» սոցիալական ցանցի «ЧБД» էջում։

 

Երգչի մասնակցությամբ դրվագը չի ներառվել շոուի ամանորյա թողարկման մեջ՝ Կիրկորովի «մերկ» խնջույքին մասնակցելուց հետո։ Դրանում Կիրկորովը պատմել է անցյալի հարաբերությունների մասին, մասնավորապես՝ նա ակնարկել է իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հետ ռոմանտիկ հարաբերությունների մասին։ Նա չի տվել նրա անունն ու ազգանունը, սակայն նշել է, որ կնոջ անունն սկսվում և վերջանում է «Ա»-ով, նա իր կինն է եղել և «երկրի գլխավոր արտիստն ու երգչուհին»։

 
 

Կիրկորովի խոսքով՝ մի անգամ 90-ականներին նա հաճելի անակնկալ է մատուցել աստղին. առաստաղը ծածկել է մթության մեջ փայլող ֆոսֆորային աստղերով։ Սիրահարների սեքսն անսպասելիորեն ընդհատել է ռեժիսոր Նիկիտա Միխալկովը։

«Եվ այդ պահին, էյֆորիայի մեջ, սկսում է թրթռալ: Թրթռում է ու թրթռում: Ես հասկանում եմ, որ Նոր տարի է, բոլորը զանգում և շնորհավորում են ինձ, բայց վերցնում եմ հեռախոսը և հասկանում, որ զանգը մի մարդուց է, ով ընդհանրապես ոչ մեկին չի զանգում»,- հիշել է Կիրկորովը՝ հավելելով, որ ստիպված է եղել հետ զանգահարել։

 

Պարզվեց, որ Միխալկովը ցանկացել է երաժշտին նվիրել «Սիբիրադա» ֆիլմից արջի մորթին։

«Նիկիտա Սերգեևիչը այդ արջի մորթին է տվել Ամանորի գիշերը: Սա է պատմությունը», - ասել է Կիրկորովը՝ ցույց տալով մորթին: