1 զոհ, 5 վիրավոր. Գեղարքունիքում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը


1 զոհ, 5 վիրավոր. Գեղարքունիքում բախվել են «BMW»-ն և «Opel»-ը
Մարտ 6 15:04 2024

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 

Ժամը 12:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիկ ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

 

Մինչ ոստիկաններն ու պարեկները սպասում էին քննչական խմբին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է: