Անչափահասների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց


Անչափահասների մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Մարտ 5 21:46 2024

Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 17։00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Վրեժ Մ․-ին իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Արտաբույնք գյուղի 2-րդ փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել 42 հասցեի կիսակառույց շինության բետոնե սյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Վրեժ Մ․-ն և ուղևոր, Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Սերյոժա Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

«Եղեգնաձոր» բշկական կենտրոնից վիրավորները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են նաև ավտոմեքենայի սեփականատիրոջ և բժիշկների կողմից վթարի վայրում բուժօգնություն ստացած 2 երեխաների ինքնությունը։