Ցուկերբերգին և կնոջը հիացրել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)


Ցուկերբերգին և կնոջը հիացրել է Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 1 մլն դոլար արժողությամբ ժամացույցը (լուսանկարներ, տեսանյութ)
Մարտ 5 14:51 2024

Ասիայի ամենահարուստ մարդու՝ Մուկեշ Ամբանիի որդու՝ Անանտի ձեռքի ժամացույցը, որն արժե 1 մլն դոլար, հիացրել է Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և կնոջը՝ Փրիսցիլա Չանին: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Daily Mail-ը:

Ավելի քան 117մլրդ դոլար կարողությամբ Ցուկերբերգը կնոջ հետ հրավիրված է եղել Անանտ Ամբանիի նախահարսանեկան ճոխ խնջույքին, որը կազմակերպվել է Հնդկաստանում և տևել է երեք օր:

Տեսանյութում երևում է՝ ինչպես են ամուսիններն ուսումնասիրում 28-ամյա փեսայի ձեռքի ժամացույցը՝ լյուքս դասի Richard Mille ապրանքանիշից:

«Գիտես՝ ես իսկապես երբեք չեմ ցանկացել ժամացույց, բայց երբ սա տեսա, հասկացա՝ ժամացույցները զիլ են», - ասել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը: Մինչդեռ նրա կինը կատակել է, որ գուցե ինքն էլ ցանկանա դրանից:

«Այս ժամացույցը ֆանտաստիկ է, այնքան զիլ», - ասել է Չանը՝ ուսումնասիրելով այն:

«Գիտեմ՝ արդեն նրան ասել եմ այդ մասին», - արձագանքել է Ցուկերբերգը:

Նշենք, որ RMS-10 Tourbillon Koi Fish մոդելը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց և ադամանդներից:

Meta CEO Mark Zuckerberg and his wife Priscilla Chan were seen admiring Anant Ambani's $1 million watch during at lavish pre-wedding partyThe watch is believed to be a $1 million Richard Mille RMS-10 Tourbillon Koi Fish watch which features 8K rose gold and bezel set diamonds