Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել է երեք ավտոմեքենա


Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել է երեք ավտոմեքենա
Մարտ 4 04:39 2024

Մարտի 3-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1989 թ․), «Nissan» (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1983 թ․) և «Toyota» (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 2004 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։