Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Mercedes Sprinter»-ը․ 3 հոգի տեղավոխվել է բժշկական կենտրոն


Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ն ու «Mercedes Sprinter»-ը․ 3 հոգի տեղավոխվել է բժշկական կենտրոն
Մարտ 2 06:16 2024

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 21։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 40-ամյա Արամ Ղազարյանի վարած «Mercedes-Benz E» մակնիշի և 44-ամյա Հայկազ Դավթյանի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներն ու Հ․ Դավթյանի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 15-ամյա Էրիկ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։Բախման հետևանքով «Mercedes Sprinter»-ը գլխիվայր շրջվել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։