Բետիսի և Բարսելոնայի միջև լարված հանդիպում կստացվի.Ալֆոնսո


Բետիսի և Բարսելոնայի միջև լարված հանդիպում կստացվի.Ալֆոնսո
Հունվար 28 20:03 2017

Մադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ Ալֆոնսոն խոսել է Լա լիգայի 20-րդ տուրի` «Բետիս» - «Բարսելոնա» խաղի մասին:

«Կարծում եմ, որ «Բետիսի» և «Բարսելոնայի» միջև լարված հանդիպում կստացվի:

«Բարսելոնան» պետք է հաղթի, եթե ցանկանում է շարունակել տիտղոսի համար պայքարը», - նշել է Ալֆոնսոն:

Թիմերի միջև հանդիպումը կայանալու է վաղը` հունվարի 29-ին, Երևանի ժամանակով 15:00-ին: