Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս


Կինը բռնացրել է ամուսնուն՝ իրենց երեխաների կնքամոր հետ դավաճանելիս
Դեկտեմբեր 5 23:25 2023

Ավստրալիայի բնակչուհին բռնել է ամուսնուն ընկերուհու հետ դավաճանության մեջ և որոշել է ամուսնալուծվել։ Այս մասին նա պատմել Է Reddit ֆորումում։

Օգտատիրուհու խոսքով՝ լավագույն ընկերուհին, ում հետ իրեն դավաճանել է ամուսինը, նաև իրենց չորս երեխաների կնքամայրն է: Կինը երկար տարիներ պարբերաբար ընկերուհուն հրավիրում էր ընտանեկան միջոցառումների և վստահում էր իր երեխաներին:

Մի անգամ ընթրիքից հետո ավստրալուհու ամուսինը կամավոր ուղեկցեց իր ընկերուհուն տուն: Այն բանից հետո, երբ կինն ու տղամարդը հեռացել են, օգտատերը հայտնաբերել է, որ ընկերուհին մոռացել է իր հետ բերած սպասքը։ Ավստրալուհին որոշել է խոհանոցային պարագաները վերադարձնել ընկերուհուն, դուրս է եկել փողոց եւ գնացել նրա մեքենայի մոտ։ Երբ կինը մոտեցել է ավտոմեքենային, տեսել է ամուսնուն և ընկերուհուն մեքենայի առջևի նստատեղին։ «Նրանք համբուրվում էին. մեր լավագույն ընկերուհին նստած էր ամուսնուս գրկում», — հիշում է կինը։

Ավստրալուհին ցնցվել է եւ կատաղել, սակայն որոշել է ձեւացնել, թե չգիտի ամուսնու եւ ընկերուհու դավաճանության մասին։ Օգտատերը պատմել է, որ ներկայումս չի կարող բաժանվել ամուսնուց։ Ավստրալիայի օրենքների համաձայն՝ ամուսնալուծության գործընթացը սկսվում է միայն գործընկերներից մեկի կողմից ամուսնալուծության դիմում ներկայացնելուց մեկ տարի անց: Նա նշել է, որ լավագույն ընկերուհին նույնպես ամուսնացած է, և ամուսինը չի կասկածում նրան անհավատարմության մեջ։

Օգտատիրուհին հայտնել է, որ ներկայումս իր ամուսինը գտնվում է երկրից դուրս։ Տղամարդու վերադարձից հետո ավստրալուհին մտադիր է նրան վռնդել տնից, որը պատկանում է իրեն։ «Բայց մինչ այդ ես ուզում եմ երկուսին էլ ևս մեկ անգամ բռնել «գործի վրա»։ Ես լավ ապացույցներ կունենամ, կուղարկեմ նախկին ընկերուհու ամուսնուն և կսկսեմ ապրել», - ասում է նա: