14 միլիոն զինամթերք.Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնված զինամթերքը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ


14 միլիոն զինամթերք.Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնված զինամթերքը՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
Հոկտեմբեր 1 20:50 2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Արցախի տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

 
 

Ներկայացվել է նաև Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնված զինամթերքը։

 

«Հոկտեմբերի 1-ի դրությամբ խաղաղապահներին է հանձնվել 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, ավելի քան 5,7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14 միլիոն զինամթերք»,- ասվում է հաղորդագրությունում։