Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. ՆԳՆ ԱԻՊԾ խոսնակ


Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. ՆԳՆ ԱԻՊԾ խոսնակ
Հոկտեմբեր 1 17:10 2023

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հաշվի առնելով ձեր անհանգստությունը, ուզում եմ տեղեկացնել, որ առայժմ Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. Տղերքը լավ են, ուղղակի բջջային և ինտերնետ կապի բացակայության պատճառով, կապ հաստատել չի հաջողվում»,- գրել է նա։