Ռեալը կբողոքարկի Ռոնալդուի որակազրկումը


Ռեալը կբողոքարկի Ռոնալդուի որակազրկումը
Օգոստոս 14 19:46 2017

Մադրիդի «Ռեալը» մտադիր է բողոքարկել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 5-խաղյա որակազրկումը,- փոխանցում է AS-ը:

«Արքայական ակումբը» մոտ օրերս կբողոքարկի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կայացրած որոշումը` պատիժը մեղմացնելու համար:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Իսպանիայի Սուպերգավաթի` «Բարսելոնայի» հետ (3:1) խաղի ընթացքում պահվածքի և կարմիր քարտի պատճառով որակազրկվել էր 5 խաղով: