Նեյմար. Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ


Նեյմար. Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ
Օգոստոս 14 13:57 2017

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը հայտնել է, որ չի զղջում ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու մասին։ Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Գենգամի» հետ իր նորամուտի խաղում բրազիլացին դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

«Մարդիկ մտածում են, որ Բարսելոնայից հեռանալը նման է մահվան, սակայն դա այդպես չէ։ Ընդհակառակը, ավելի ողջ եմ, քան երբևէ։

Գիտեի, որ շատ բարդ է լինելու հեռանալ «Բարսելոնայից», սակայն ՊՍԺ-ում ինձ երջանիկ եմ զգում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարել է ռեկորդային 222 միլիոն եվրո։