Լևոն Քոչարյանին խոշտանգելու գործով ներկայացվել է 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն․ փաստաբան


Լևոն Քոչարյանին խոշտանգելու գործով ներկայացվել է 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն․ փաստաբան
Սեպտեմբեր 23 16:18 2023

Կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

 

Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

 

«Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»,-նշել է նա՝ հրապարկելով Քննչական կոմիտեի արձանագրությունը։

 

 

Փաստաբանը նաև գրել է, որ Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն: