Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման


Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման
Սեպտեմբեր 18 16:05 2023

Ադրբեջանի ԱԳՆ–ն հերթական զառանցանքն է հնչեցրել՝ հայտարարելով, թե իբր «Հայաստանը անձնակազմ և տեխնիկա է հավաքում հաջորդ ռազմական հարձակման համար»։

 
 

Գերատեսչությունում հայտարարել են, թե իբր վերջին օրերին ռազմական սադրանքների աճ է գրանցվել, որն ուղեկցվում է ռազմա–ինժեներական աշխատանքների և այլ ռազմաշինարարական աշխատանքների ակտիվացմամբ, ինչպես Ադրբեջանի և Հայաստանի միջև չսահմանազատված սահմանի երկայնքով, այնպես էլ Ղարաբաղում:

 

«Հայաստանը բացահայտորեն նոր խրամատներ է փորում, կառուցում է ամրություններ, անձնակազմ և տեխնիկա է հավաքում հաջորդ ռազմական հարձակման համար»,- հայտարարել է Բաքուն։