Անդրանիկ Թևանյանը՝ Վարդան Ղուկասյանի առաջարկի մասին


Անդրանիկ Թևանյանը՝ Վարդան Ղուկասյանի առաջարկի մասին
Սեպտեմբեր 18 17:01 2023

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանն արձագանքելով «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանի առաջարկին՝ ասել է. «Մենք վարչական լծակի խնդիր չենք դնում: Ես ընտրարշավի առաջին օրվանից ասել եմ՝ իմ հաճախորդը Փաշինյանն է: Մարդիկ զարմանում էին, որ ասում էի՝ մենք պաշտոնի խնդիր չենք դնում: Մենք դնում ենք Փաշինյանին հեռացնելու և ՀՀ ու ԱՀ համար անվտանգության նվազագույն նախապայման ապահովելու հարցը»:

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանը հայտնել էր՝ կողմ է, որ Թևանյանը կամ Մարությանը դառնան քաղաքապետ, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայն» կուսակցությանը։