Մենք գտնվում ենք իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամի փուլում, որը պետք է բերի նոր զարգացումների


Մենք գտնվում ենք իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամի փուլում, որը պետք է բերի նոր զարգացումների
Սեպտեմբեր 18 09:33 2023

ՀՀ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ավագանու ընտրությունների հետ կապված մենք դեռ զարգացումներ կտեսնենք, բայց այս պահին պետք է արձանագրել:

Անգամ վարչական ռեսուրսների և պաշտոնական դիրքի չարաշահմամաբ, հսկայական ռեսուրսների վատնումով ուղեկցված քարոզարշավի արդյունքում փաստվում է. ՔՊ-ն որևէ մակարդակում չունի հանրային աջակցություն:

Փաստացի մենք գտնվում ենք իշխող ուժի լեգիտիմության ճգնաժամի փուլում, որը պետք է բերի նոր զարգացումների»: