ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում երեկ ավարտվեց Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի վերջին՝ 9-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցում էր աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Ավելի քան հինգ ժամ տեւած համառ պայքարից հետո Լեւոնը պարտվեց:
Այս պարտության պատճառով Լևոն Արոնյանը, վաստակած 5 միավորով, նահանջեց 4-րդ հորիզոնական։ Այսպիսով, 6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, 2-րդ հորիզոնականում է Մագնուս Կարլսենը՝ 5,5 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է հնդիկ Վիշվանաթան Անանդը։
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 300.000 դոլար, Արոնյանը վաստակեց 30.000:










