Բանից պարզվում է՝ «աչքը՝ խումար, ունքը՝ կամար» Ավանեսյան Անոն առողջապահական համակարգը դարձրել է կոռուպցիայի որջ. կոնկրետ առողջապահության ոլորտում պետպատվերով ծառայությունների կազմակերպումը նախարար Անոյին հավելյալ միլիոններ է խոստանում և ահա թե ինչպես:
Մասնավորապես՝ հավաստի տեղեկություններ կան այն մասին, որ Պետական առողջապահական գործակալությունում ընդգրկված են այնպիսի փորձագետներ, որոնք համատեղության կարգով աշխատում են նաև «Ուիգմոր» մանկական հիվանդանոցում՝ բացահայտորեն օգնելով սեփական կլինիկային փող աշխատել. պետպատվեր ստանալու հարցում «Ուիգմորը», ի տարբերություն այլ հաստատոթյունների, ընդհանրապես պրոբլեմ չունի, և եթե այլ հաստատություններ ուղղորդելիս պացիենտներին ՊԱԳ-ում հերթագրում են, «չլում», ապա այդ «չլոցին» դեռ չսկսված ավարտվում է ճիշտ այն պահին, երբ քաղաքացիները նախընտրում են օգտվել ՊԱԳ-ի համար այդքան հարազատ դարձած «Ուիգմորի» մատուցած ծառայություններից:
Իսկ թե ինչու է հենց «Ուիգմորը» դարձել ՊԱԳ-ի սիրելին, պարզ է դառնում հետևյալ փաստից. կլինիկայում շատ կոնկրետ բիզնես հետաքրքրություններ ունի Ավանեսյան Անոյի մայրը. Պուշկինի փողոցում գտնվող հիվանդանոցի շենքը «Ուիգմորը» վարձակալել է Անոյի մայր Վարդանյան Մարգարիտայից։ Ի դեպ՝ հետաքրքիր է, որ «Ուիգմորի» ֆինանսական տնօրեն Բարսեղյան Ահարոնին Ավանեսյան Անոն նշանակել է ՊԱԳ-ի պետ, որ ՀՀ-ում զբաղվում է պետպատվերի բաշխմամբ: Իսկ ահա ՊՎԾ ստուգող վարչության պետը ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Գրիգորյան Վարդուհու քրոջ ամուսինն է, որի կինը՝ նույն Վարդուհու քույրը, ասում են, այս տարվանից աշխատում է «Ուիգմորում»:
Համաձայնեք, որ բավական հետաքրքիր շղթայի կարևորագույն մասնիկ է հանդիսանում Ավանեսյան Անոն, որը առողջապահության ոլորտը սեփական ընտանիքի բարեկեցության համար օրնիբուն աշխատող փող տպող մեքենայի է վերածել, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ լոլոներ է Նիկոլը հանրությանը պատմում Հայաստանում իբր գոյություն չունեցող կոռուպցիայի մասին: Կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում…
Հավելենք, որ խնդիրն այնքան ցցուն է դարձել, որ դրան սկսել են անդրադառնալ նաև ոլորտին առնչվող որոշ ՀԿ-ներ, օրինակ՝ լրջագույն կոռուպցիոն ռիսկերի առկայության մասին էր խոսել «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հիմնադիր, ՊԱԳ նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը՝ խիստ կակածելի որակելով Ավանեսյան Անոյի մոր հետ տարբեր թելերով կապված «Ուիգմորի» փորձագետների աշխատանքը, դրա իրական բնույթը ու դիմելով «Պուպուլիկի» ղեկավարած ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ կոչ էր արել խնդրին ուշադրություն դարձնել:
Առողջապահական համակարգը ողջ աշխարհում լուրջ փողեր ֆռռացնող համակարգ է համարվում: Ակնհայտ է,որ Ավանեսյան Անոն, որ «հում» աղջրիկ չէ ու վաղուց է սերտել սեփական մոր դասերը, հրաշալիորեն տիրապետում է այն կեղտոտ աֆյորաներին, որոնց միջոցով հնարավոր է դառնում լրջագույն փողեր «քերել» համակարգից ու արագորեն դասվել գերհարուստների շարքը՝ թքած ունենալով «հանրային շահ» ասվածի վրա էլ հանրության էլ:
Դե բա է՛լ ինչո՞ւ են հետույքները պատռելով նախարարի աթոռին հայտնվում, եթե «մի էրկու կոպեկ» ավել փող չպետք է առնեն…










