Ցավոք, հասել ենք մի հանգրվանի, երբ առաջ է եկել օրենքի ուժով պատիժ նախատեսելու անհրաժեշտություն` ՀՀ անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և(կամ) Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։ Սա վերաբերելու է բարձրաստիճան պետական պաշտոնյաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Միանում եմ այդ նպատակով սկսված ստորագրահավաքին:
ԱԺ ՔՊ մեծամասնությունը բնականաբար դեմ է քվեարկելու այս նախաձեռնությանը: Սակայն այն դառնալու է շատ լավ ցուցիչ, թե ինչպես է դավադիր խունտան, անամոթաբար վաճառում մեր ժողովրդի արժանապատվությունը:
Եվ վերջապես Նիկոլից խաբված փոքրաթիվ կողմնակիցները գուցե հասկանան, թե ինչ տեսակի հայրենադավ խմբակի են «վստահում» առ այսօր»:










