Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը


Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ասատուրյանի եղբայրը
Հուլիս 2 11:21 2023

Հունիսի 30-ին Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, աբովյանցի ժամկետային զինծառայող Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն։ Այս մասին հաղորդում են Աբովյանի ծննդատնից։

«Աբովյանի ծննդատան ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսածին մորը՝ Մարինա Սահակյանին։ Փոքրիկը և նրա մայրը իրենց լավ են զգում:»,–նշված է հաղորդագրության մեջ։