Ո՞վ նրան կվերցնի աշխատանքի և կվստահի նրան որևէ պատասխանատու աշխատանք․ Ղազարյան


Ո՞վ նրան կվերցնի աշխատանքի և կվստահի նրան որևէ պատասխանատու աշխատանք․ Ղազարյան
Հուլիս 2 16:55 2023

Հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Անպիտանը` վարչապետ» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.«Պատկերացրեք ցանկացած առեւտրային կազմակերպություն, միջազգային ծրագիր կամ ակադեմիական հիմնարկ հայտարարում է մրցույթ ցանկացած թափուր աշխատատեղի համար (տնօրենից մինչև բանվոր կամ պահակ): Մրցույթին մասնակցելու համար իր CV-ն է ուղարկում 1975 թվականին ծնված մի տղամարդ, ով չունի բարձրագույն կրթություն չունի, գրեթե ոչ մի տեղ չի աշխատել, նախկինում դատվել է և այլն։

Հետո նա գալիս է հարցազրույցի, պարզվում է, որ շատ տգեղ է, ատամները ծուռ, կազմվածքն անճոռնի, ձայնը սուր և տհաճ։ Զրույցից կպարզվի նաև, որ բնավորությամբ կոնֆլիկտային է, խորամանկ և խաբեբա։
Հետաքրքիր է, ո՞վ նրան կվերցնի աշխատանքի և կվստահի նրան որևէ պատասխանատու աշխատանք։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ոչ ոք։
 

 

Այդ անպիտանը հիմա զբաղեցնում է մեր երկրի ամենապատասխանատու ու կարևոր պաշտոնը և մարդիկ չեն տագնապում նրա ղեկավարած երկրում ապրելուց»,- գրում է Ղազարյանը։