ԱՄՆ հետախուզությունը դեռևս հունիսի կեսին է իմացել Պրիգոժինի ծրագրերի մասին


ԱՄՆ հետախուզությունը դեռևս հունիսի կեսին է իմացել Պրիգոժինի ծրագրերի մասին
Հունիս 25 15:44 2023

ԱՄՆ հետախուզական ծառայությունները դեռևս հունիսի կեսին են իմացել «Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինի ծրագրած ռազմական ակցիայի մասին, գրում է The Washington Post-ը։ 

 

 

Դեռևս հունիսի կեսերին ԱՄՆ հետախուզական ծառայությունները  տվյալներ են ստացել, որոնք վկայել են, որ Եվգենի Պրիգոժինը ապստամբություն է նախապատրաստում ՌԴ-ում, և այդ մասին զգուշացրել էին Սպիտակ տանը, սակայն նրանք որոշել են լռել:

 

Ըստ պարբերականի՝ «բավականաթիվ ազդանշաններ կային, որպեսզի ԱՄՆ ղեկավարությունը կարողանար հասկանալ, որ ինչ-որ բան է տեղի ունենում։ Այնպես որ նրանք, թերևս, պատրաստ էին դրան»։

 

 

Ըստ աղբյուրների, այս շաբաթվա սկզբին հետախուզության աշխատակիցները բրիֆինգ են անցկացրել Կոնգրեսի առաջնորդների համար՝ «Վագների» տեղաշարժերի և «Ռուսաստանի մերձակայքում զինամթերքի կուտակումների» մասին։ New York Times-ը հայտնում է, որ ԱՄՆ պաշտոնյաները նախընտրել են չհրապարակել տվյալները, քանի որ վախենում էին, որ Ռուսաստանը իրենց կմեղադրի հեղաշրջման փորձի մեջ: Բացի այդ, նշում է թերթը, նրանք չեն ցանկացել օգնել Ռուսաստանի իշխանություններին։