Վարդապետյան Աննայի «հերոսությունների» մասին մամուլը չի դադարում ահազանգել: Օրերս մի հին հեռուստացույց նվեր ստացած այս «տիկինը», բանից պարզվում է, «պռասլուկշաների» կրքոտ սիրահար է. դատախազներին ու նույնիսկ իր տեղակալներին անդադար գաղտնալսում է՝ հասկանալու՝ ով ինչ կարծիք ունի իր մասին: Եվ ահա այն բանից հետո, երբ այդ գաղտնալսումների արդյունքում պարզվել է, որ համակարգում Աննային ուղղակի տանել չեն կարողանում, մի շարք դատախազներ ստիպված են եղել հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, հարուցվել են ծառայողական քննություններ և այլն:
Փաստորեն՝ Վարդապետյան Աննան համառորեն սեր է փնտրում յուր համակարգում, բայց սիրո փոխարեն ատելություն է գտնում. նրան ոչ ոք չի սիրում, իսկ ատում են, քանի որ այս մի բուռ արարածը համակարգը սարքել է Նիկոլի հոր «դուքյանը»՝փորձելով այնպես զտել այն, որ այնտեղ մնան միայն թունդ նիկոլականները:
Բայց թող իզուր չչարչարվեն. «պռասլուշկաները» այս դեպքում խիստ ավելորդ են, քանզի առանց դրանց էլ կարող են վստահ լինել, որ ինչպես գլխավոր դատախազի աթոռին հայտնված Նիկոլի նախկին օգնականին, այնպես էլ նրա փրչոտ շեֆին բոլորն այնտեղ ատում են: Սիրելու բա՞ն են, որ սիրեն:










