Ատլանտյան օվկիանոսում անհետացել է բատիսկաֆը, որը զբոսաշրջիկներին ցույց էր տալիս Տիտանիկի բեկորները։ Սկսվել է որոնողափրկարարական առաքելությունը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Բոստոնի առափնյա պահպանության ծառայությանը։
Հրատարակությունը նշում է, որ փոքր սուզանավերը երբեմն տեղափոխում են հարուստ զբոսաշրջիկների ու փորձագետների, ովքեր ցանկանում են սեփական աչքերով տեսնել հանրահայտ «Տիտանիկ»-ը։
Անհետացած բատիսկաֆը պատկանում է OceanGate Expeditions-ին, որը մասնագիտացած է խորը ծովային արշավներում։ Անհետացած բատիսկաֆը կարող էր տեղավորել մինչև 5 մարդու՝ վարողին, 3 զբոսաշրջիկի և գիդ-ուղեկցորդի:










