Պարզվում է՝ Նիկոլը որոշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հաշիվ տալ 2022-ին իր ունեցած-չունեցածի մասին ու մի այնպիսի հայտարարագիր է ներկայացրել, որ մարդու լացն ուղղակի գալիս է. «Yandex»-ի «շոֆեռները» ավելի ունևոր տղերք են, պարզվում է, քան Հակոբյան Աննայի մարդն ու Աշոտիկի «պապան»:
Ըստ այդմ՝ պարզվել է՝ Նիկոլն ուղղակի անօթևան է, գրպանում էլ մի կոպեկ փող չունի. չի ներկայացրել որևիցե շարժական կամ անշարժ գույք, չունի թանկարժեք իրեր: Ավելին՝ բանկային հաշիվներում տարվա սկզբին Նիկոլը ներկայացրել է 614 դրամ, որը տարվա վերջին դարձել է 114 դրամ, ինչպես նաև՝ 27701 դրամ, որը տարվա վերջին մնացել է անփոփոխ։ Որպես բանկային այլ միջոց Նիկոլը ներկայացրել է նաև 3.84 դոլար, որը տարվա վերջին պահպանվել է, 0 դրամ, որը տարվա վերջին դարձել է 154562 դրամ։ Բանկային ավանդը կազմել է 3,015,000 դրամ, որը տարվա վերջին պահպանվել է։
Որպես կանխիկ գումար էլ հայտարարագրել է 1800 դոլար, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 800 դոլար, և 790000 դրամ, որը տարեվերջին 10000 դրամով ավելացել է՝ կազմելով 800000 դրամ։
Սա ոչ այլ ինչ է, քան սովորական անբարոյականություն կամ մարդկանց էշի տեղ դնելու փորձ. կգտնվի՞ երկիր մոլորակի վրա մեկը, ով կհավատա, որ Նիկոլը «պեռաժկիի» փող չունի, իսկ եթե հանկարծ ուզում է «պերերիվ» անել, խնդրում է Գռզոյին, որ մի 120 դրամ շպրտի՝ «պոնչիկ» առնի՝ լափլփի: Տեսնես ի՞նչ է մտածել Նիկոլը, որ նմանօրինակ հայտարարագիր է ներկայացրել իր ստորադասներին (ՀՀ բոլոր օղակները ստորադաս են նրան՝ անկան նրանից, թե ինչ է ասում Սահմանադրությունը), մի՞թե կարծել է, որ մարդիկ այնքան ախմախ են, որ կհավատան, որ 5 տարի նույն Գռզոյի հետ միասին երկրի հերն անիծող ու թուրքական փողերով իշխանություն վերցրած,Արցախը մի քանի միլիարդի դիմաց վաճառած այս մարդն ամիսը ասենք մի 132000 դրամով յոլլա գնացող մեկն է…
Երևի կան նմանները, որոնց վրա էլ հույս է դրել Նիկոլը՝ միլիարդների տեր այս «կարիքավորը»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1853










