Ադրբեջանի կողմից թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել․ Տիգրան Աբրահամյան


Ադրբեջանի կողմից թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել․ Տիգրան Աբրահամյան
Հունիս 14 13:10 2023

Հայաստանի իշխանության միակողմանի զիջողականության պայմաններում, Ադրբեջանում որոշել են, որ կարող են գործել այնպես ինչպես կկամենան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

 

«Այս տրամանությունից ելնելով Ադրբեջանը փորձում է իր կամքը թելադրել` սրելով իրադրությունը Երասխի ուղղությամբ:

 

Ադրբեջանի ակտիվությունը չի սահմանափակվում միայն մարտական դիրքերի ուղղությամբ կրակով, թիրախավորվում են նաև քաղաքացիական օբյեկտներ և անձինք, ինչի հետևանքով 2 օտարերկրյա քաղաքացի է վիրավորվել:

 

 

Փորձը ցույց է տալիս, որ որքան իշխանությունը պատրաստակամություն է հայտնում նորանոր զիջումների գնալ, դրանից Ադրբեջանի ագրեսիվությունը շեշտակի աճում է», - գրել է նա: