Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով


Գայանե Հակոբյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Հունիս 5 11:00 2023

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր բեկանել է Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) կալանքի դեմ նրա պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը իրավապահներին հայտնել էր, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել:

 



loading...