Շատ կարևոր բաներ կա, որ պետք է իմանաք դուք․ Նիկոլ Փաշինյան


Շատ կարևոր բաներ կա, որ պետք է իմանաք դուք․ Նիկոլ Փաշինյան
Հունիս 1 23:52 2023

Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշում է կայացրել, որ հանրության հետ բաց զրույց ունենա։

 

«Դուք գիտեք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կա։ Ես՝ խորհրդակցելով քննիչ հանձնաժողովի նախագահի հետ և մեր խորհրդարանական գործընկերների հետ, եկել եմ այն եզրակացության, որ պետք է իմ ելույթը դռնբաց լինի, որովհետև շատ կարևոր բաներ կան, որ պետք է իմանաք դուք։ Բանակցային գործընթացի մասին էլ եմ խոսելու։ 1990-ականներից բանակցային պրոցեսների մասին եմ խոսելու։ Առանց այդ ամբողջական պատկերն իմանալու՝ այսօրվա մասին պատկերացում կազմելը շատ դժվար կլինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։