Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում «Toyota»-ն բախվել է կայանած «Volkswagen»-ին․ կան տուժածներ


Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում «Toyota»-ն բախվել է կայանած «Volkswagen»-ին․ կան տուժածներ
Մայիս 31 10:15 2023

Մայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) բախվել է կայանած «Volkswagen » մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․):

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ռ. Պ.-ին (ծնված1984 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։

Հ․ Հ.-ն և Ռ․Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: