Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան


Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. Մանե Թանդիլյան
Մայիս 30 22:09 2023

Հունիսի 6-ին երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. քննարկելու ենք Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը, որն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

 

«Սիրո և արևի քաղաքն այդպիսին են դարձնում մեր երիտասարդները, որոնք Երևանի յուրահատուկ գույնն են, քաղաքն ապրեցնողն ու շունչ տվողը։

Հունիսի 6-ին Երևանյան ու երիտասարդական, հետաքրքիր և շատ կոլորիտային երեկո է սպասվում. քննարկելու ենք Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծը, որն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։

Պալատը վերականգնվելու է հենց երիտասարդների համար, նրանց համար քաղաքն ավելի հարմարավետ, առօրյան ավելի հետաքրքիր, միջավայրն ավելի գեղեցիկ ու մշակութային դարձնելու համար։ Ուստի կարևոր է, որ մեր երիտասարդներն անձամբ կիսվեն իրենց կարծիքներով և առաջարկություններով։

Սիրով կսպասենք հունիսի 6-ին, ժամը 6-ին, Բաղրամյան 6-ում», - գրել է Թանդիլյանը։