Հրվ. Կորեայում ուղևորը թռիչքի ժամանակ բացել է ինքնաթիռի դուռը (Video)


Հրվ. Կորեայում ուղևորը թռիչքի ժամանակ բացել է ինքնաթիռի դուռը (Video)
Մայիս 26 17:37 2023

Հարավային Կորեայում ինքնաթիռի ուղևորները խուճապի են մատնվել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը բռնել է վթարային ելքի լծակը, ինչի հետևանքով դուռը բացվել է: Այդ պահին օադանավը եղել է ցամաքից 198մ բարձրության վրա:

 


Ինչպես գրում է Daily Mail-ը, տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ սաստիկ քամու պայմաններում բռնվում նստատեղերից, երեխաները լաց են լինում:

Միջադեպը տեղի է ունեցել Asiana Airlines-ի օդանավում, որն ուղևորվում էր հարավկորեական Տեգու քաղաք: Օդանավում եղել է 194 մարդ:

Վայրէջքից հետո 12 ուղևոր, որոնք չափազանց վախեցած էին, տեղափոխվել են հիվանդանոց՝ շնչառության հետ կապված խնդիրներով:

Հատկանշական է, որ օդանավը վայրէջք է կատաել բաց դռնով:

Ոստիկանությունը բերման է ենթարկել դուռ բացած տղամարդուն, սակայն նրա արարքի դրդապատճառները հայտնի չեն: Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: