1918 թվին մի արցախցի կապիտանի որոշում կերտեց Հայոց պետականությունը. այսօր հարյուրավոր գեներալներ մի կապիտանի չափ որոշումներ կայացնելու ընդունակ չեն


1918 թվին մի արցախցի կապիտանի որոշում կերտեց Հայոց պետականությունը. այսօր հարյուրավոր գեներալներ մի կապիտանի չափ որոշումներ կայացնելու ընդունակ չեն
Մայիս 26 12:46 2023

1918 թվական: Մայիս: Գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում և ներկայացնում գեներալ Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սևան:

Խորհրդակցության մասնակիցներից արցախցի կապիտան Մոսեսովը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը ըմբոստանում է և հրաժարվում ենթարկվել նման կարգադրությանը: «Ես չեմ հնազանդի այդ որոշմանը: Դա դավաճանություն է: Ոչ ոք իրավունք ունի այդպես վարվելու Հայոց ճակատագրի հետ: Ես իմ թնդանոթներով այս իսկ րոպեին կմեկնեմ ճակատ՝ մեռնելու: Ով տղամարդ է և հայու արյուն ունի իր երակներում՝ թող իմ ետևից գա»:

 

 

Նշվում է, որ ըմբոստացած կապիտանին է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը…

 

Գուրգեն Տեր-Մովսիսյանը` իր հրետանավոր մարտիկների հետ, հրետակոծում է թշնամու դիրքերը, ապա մասնակցում է հեծելազորի գրոհին՝ քաջալերելով մարտիկներին ու այդ մարտի ընթացքում էլ զոհվում է...

 

Ղարաքիսլիսայի ճակատամարտը տևում է մայիսի 25-28-ը: Հաջողվում է կանխել թշնամու առաջխաղացումը դեպի Երևան և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն և երկիրը փրկում կործանումի:

Մի արցախցի կապիտանի որոշում կերտեց Հայոց պետականությունը: Այսօր՝ պետականության

կորստի շեմին, հարյուրավոր գեներալներ մի կապիտանի չափ որոշումներ կայացնելու ընդունակ չեն.