Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)


Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
Մայիս 25 21:07 2023

Փաշինյանը հայրենիքն իջեցրեց տարածքի մակարդակի, որը «կադաստրի թուղթ» չունի։

 

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը․

 

«Անգամ մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում Փաշինյանի այդ հայտարարությունը։ Ընդհանրապես, վերջերս նրա ու իշխանության այլ ներկայացուցիչների հայտարարությունները ադրբեջանական մամուլի թոփ լուրեր են դառնում։ Իշխանությունը պետք է իմանա Անկախության հռչակագրի, Սահմանադրության, ՄԱԿ-ին անդամակցելու փաստաթղթերի մասին։ Նույնիսկ Ալիևի շուրթերից վաղուց նման մակարդակի հայտարարություն չէինք լսել։

 

Սրա հիմքում առաջիկա զարգացումներն են։ Ինչպես ժամանակին Փաշինյանն ասում էր պատերազմը կանգնեցրինք, որ մի քանի հազար զինվորի կյանք փրկենք, հիմա էլ ասելու են, որ Արցախն ու ՀՀ տարախքի մի մաս զիջենք, որ մնացածը պահենք»,-նշել է Առաքելյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամը խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին, նշելով, որ իրենք պատրաստ են և՜ արտահերթ, և՜ հերթական ընտրությունների։ Ըստ Առաքելյանի, Երևանը պետք է առաջին հերթին հարմար լինի մարդկանց, այլ ոչ թե մեքենաների համար և իրենց քաղաքական ուժը յուրաքանչյուր վարչական շրջանի համար կոնկրետ զարգացման ծրագիր ունի։ Ավագանիում էլ պատրաստ են կոալիցիա կազմել ցանկացած ուժի հետ՝ ՔՊ-ին իշխանազրկելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

 



loading...