Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան


Երեկվա միջադեպի պատճառը ՔՊ-ականներից մեկի, որը շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր. Աղվան Վարդանյան
Մայիս 25 10:54 2023

«Որոշ ժամանալ առաջ մեկն ասել էր՝ եթե առաջ խորհրդարանում ընդդիմությունն ու իշխանությունը վիճկում էին, կռվում,  հիմա արդեն լսում ենք իրար։ Ցավոք, ճիշտ դուրս չեկավ, պատճառը ՔՊ-ական պատգամավորից մեկի, որը  շատ հաճախ չի գիտակցում ինչ է ասում, սադրանքն էր»,- Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Նա նաև խոսեց պատգամավորների նկատմամբ անվտանգության աշխատակիցների անօրինական ու անթույլատրելի վարքագծի մասին։

«Հարգելի պատգամավորներ, նկատի ունեցեք, որ մենք այստեղ ենք մեր նպատակներով, դու, երևի, ձեր նպատակներով, բայց նման վարքագիծը երբեք չի հանդուրժվելու»,- ասաց Վարդանյանը։
Նիտսը նախագահող ԱՇ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ չճի կարող որևէ վարքագիծ,  որը խաթարում է ԱԺ աշխատանքները, հանդուրժվել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանն ասաց. «Հարգարժան պարոն Վարդանյան, այդ անձնավորությունը ես եմ, և ես  կանդրադառնման ձեզ որոշ դրվագներով, խնդրում եմ ուշադիր լինեք իմ ելույթներին»։

Դահլիճում ներկաները սկսեցին ծիծաղել։ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշավում հայտարարեց Աղվան Վարդանյանին. «Նախազգուշացում եմ հայտարարում տեղից  խոսելու և պարոն Աղազարյանին վիրավորական կերպով դիմելու համար։ Ի՞նչ է  նշանակում՝  մյուս անգամ ինձ չդիմես։  Այսինքն՝ ինքը կարո՞ղ է դիմել, պարոն Աղազարյանը չի՞ կարող դիմել»։

Հիշեցնենք, որ Աժ-ում երեկ նիստի ժամանակ իրավիճակը լարվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետ։ Նա դիմել էր դատավոր Արմեն Դանիելյանին. «Դուք իմ լսելու իրավունքը չեք ապահովել, որովհետև տղամարդկություն չեք ունեցել նայել իմ աչքերի մեջ ու կալանավորել... Վերջում էլ ամբիոնից իջնելուց ասացի՝ երկու տարի անցել է, տեսնեմ՝ կարող ես նայել հիմա աչքերի մեջ»։ Իրավիճակը լարվեց, երբ ընդդիմադիր պագամավորների ներկայացմամբ, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասել է՝ «վեր ընկի տեղդ»։



loading...