Խորհրդակցելով որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը տիկին Գայանեի քրեական վարույթի հետագա ընթացքին


Խորհրդակցելով որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը տիկին Գայանեի քրեական վարույթի հետագա ընթացքին
Մայիս 23 19:08 2023

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է։

 

Նշվածի հիման վրա՝ հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի և թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին։

 

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մեր գործընկերներին մաղթում ենք հաջողություն։

 

Ազատությու՛ն տիկին Գայանեին։

 

Փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան

Ռուբեն Մելիքյան

Վահան Գևորգյան